12/30/2025

Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտում Ազնավուրի անվան մշակութային կենտրոն

Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտում Ազնավուրի անվան մշակութային կենտրոն

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:

Հայաստանի Ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ Արցախում հայտարարված սգո օրը նախագահ Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտում մեծանուն հայի անվան մշակութային կենտրոն եւ մասնակցել այնտեղ կազմակերպված հիշատակման արարողությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվական գլխավոր վարչությունից:

Միջոցառմանը ներկա էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք, հարյուրավոր քաղաքացիներ եւ հյուրեր:

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: