12/30/2025

Ռազմիկ Դանիելյանը՝ Սյունիքի մարզպե՞տ

Ռազմիկ Դանիելյանը՝ Սյունիքի մարզպե՞տ

Հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովի դիմաց տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ աշխատանքից ազատվելու են ՀՅԴ-ական և ԲՀԿ-ական մարզպետներն ու նախարարները։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քվոտայով Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակված Կարեն Համբարձումյանը ևս վարչապետի հայտարարությունից հետո ազատվեց աշխատանքից։

Այս պահին հայտնի է, որ Սյունիքի մարզպետին ժամանակավորապես փոխարինում է Գոռ Թադևոսյանը, սակայն ըստ մեզ հասած տեղեկությունների Սյունիքի մարզպետի պաշտոնում հավակնում է նշանակվել Սիսիան քաղաքի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի ղեկավար, իրավաբան, ոստիկանության գնդապետ Ռազմիկ Ռաֆայելի Դանիելյանը։ Տեղեկացանք, որ Ռազմիկ Դանիելյանը հանրության որոշ շրջանակների կողմից  արդեն իսկ աջակցություն է ստանում, նաև պարզեցինք, որ նրան 2008 թ․մարտի 1-ի դեպքերից հետո աշխատանքից հեռացրել են քաղաքական հայացքների պատճառով։

armday.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: