12/31/2025

ՌԴ գլխավոր դատախազի տեղակալին տեղափոխող ուղղաթիռի օդաչուին մինչեւ վթարը սպանել են

ՌԴ գլխավոր դատախազի տեղակալին տեղափոխող ուղղաթիռի օդաչուին մինչեւ վթարը սպանել են

Կոստրոմայի մարզում հոկտեմբերի 3-ին կործանված ուղղաթիռի օդաչուն,ամենայն հավանականությամբ վթարից առաջ հրացանով մեջքից սպանվել է: Այս մասին տեղեկացնում է «Խոսում է Մոսկվան»՝ վկայակոչելով ուժային կառույցներում իր աղբյուրին։

Ինչպես հաղորդվել էր նախնական տվյալներով, վթարը կարող էր տեղի ունենալ մթի մեջ օդաչուի կողմից կողմնորոշումը կորցնելու պատճառով։ Միաժամանակ նշվում էր, որ ղեկի մոտ եղած Ստանիսլավ Միխնովը փորձառու օդաչու էր։

Ուղղաթիռը վթարի էր ենթարկվել Վոնիշեւո գյուղի մոտակայքում, ինչի հետեւանքով զոհվել էր չորս մարդ, այդ թվում՝ ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանը եւ տեղի բնակիչ Արեգ Հարությունյանը։

Քննչական կոմիտեում պարզել են, որը ուղղաթիռի թռիչքը թույլատրված չի եղել։ Վթարի փաստով հարուցվել է քրեական գործ։

Ըստ Telegram-ի տվյալների՝ երթուղին պետք է ավարտվեր Սպասկոե գյուղում, սակայն նախօրեին օդաչուն վայրէջք է կատարել Դյակոնովո գյուղում՝ անբարենպաստ եղանակի պատճառով։

24news.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: