03/26/2026

Մոսկվան եւ Երեւանը արդյունավետ համագործակցում են, կողմերը շարունակում են ինտենսիվ երկխոսությունը. Կարասին

Մոսկվան եւ Երեւանը արդյունավետ համագործակցում են, կողմերը շարունակում են ինտենսիվ երկխոսությունը. Կարասին

Մոսկվայի եւ Երեւանի համագործակցությունը շարունակվում Է, չնայած Հայաստանի քաղաքական իրադրությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը պատմել Է «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել Է հոկտեմբերի 8-ին:

«Պլանաչափ համատեղ աշխատանք Է ընթանում համագործակցության կոնկրետ ուղղություններով: Պերճախոս Է փոխադարձ առեւտրաշրջանառության դրական դինամիկան. 2018 թվականի առաջին կիսամյակում դրա աճը անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ կազմել Է 23,4 տոկոս՝ հասնելով 925,6 մլն դոլարի»,-նշել Է նա:

Դիվանագետը հավաստել Է, որ կողմերն առաջվա պես պահպանում են ինտենսիվ երկխոսությունը: «Հաշված ամիսների ընթացքում կայացել Է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի երեք հանդիպում եւ Ռուսաստանի կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի երկու հանդիպում: Մեր ղեկավարները մի քանի անգամ շփվել են հեռախոսով»,-ասել Է նա: Կարասինի կարծիքով, Մոսկվայի եւ Երեւանի նման հաճախակի շփման արդյունքը կդառնա Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների հետագա ամրապնդումը «ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես Էլ ընդհանուր ինտեգրացիոն միավորումների՝ ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի շրջանակում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: