12/30/2025

ՌԴ-ն նախազգուշացնում է, որ Թբիլիսիի գործողություններն սպառնում են հարաբերությունների նորմալացմանը. Կարասին

ՌԴ-ն նախազգուշացնում է, որ Թբիլիսիի գործողություններն սպառնում են հարաբերությունների նորմալացմանը. Կարասին

 Ռուսաստանը նախազգուշացնում Է վրացի գործընկերներին, որ միջազգային հարթակներում Թբիլիսիի ոչ բարեկամական գործողություններն սպառնալիքի տակ են դնում հարաբերությունների նորմալացման՝ 2012 թվականին սկսված գործընթացը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել Է հոկտեմբերի 8-ին:

«Թբիլիսին առաջվա պես չի գնում դիվանագիտական հարաբերությունների վերականգնման, շարունակում Է մեր նկատմամբ թշնամական գործունեությունը միջազգային հարթակներում, պատրաստակամորեն մասնակցում Է Ռուսաստանի զսպման նատօյական ռազմավարությանը: Ուղղակիորեն նախազգուշացնում ենք վրացի գործընկերներին, որ նման գործելակերպը սպառնալիքի տակ Է դնում հարաբերությունների նորմալացման՝ 2012 թվականին սկսված գործընթացը, որի պտուղներից այսօր օգտվում են երկու երկրների քաղաքացիները»,-ասել Է ՌԴ ԱԳ փոխնախարարը:

Նրա խոսքով՝ ներկայում արտաքին առեւտրական գործընկերության եւ տրանսպորտի ոլորտներում ակնհայտ Է առաջընթացը ռուս-վրացական հարաբերություններում: Այս պայմաններում, Կարասինի խոսքով, բացառված չԷ փոխադարձ անայցագիր ռեժիմի սահմանումը, սակայն այստեղ խոչընդոտ Է երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: