12/30/2025

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունն, ըստ էության, ոչ ոքի չի ներկայացնում. Նիկոլ Փաշինյան

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունն, ըստ էության, ոչ ոքի չի ներկայացնում. Նիկոլ Փաշինյան

ՀՀԿ պատգամավորներին և ԵԽԽՎ-ում մեր պատվիրակությանը պատիվ չի բերում, որ նրանք առաջին օրից սկսած փորձում են Հայաստանի իրադարձություններն այլ լույսի ներքո ներկայացել: Այս մասին ՀՀ քննչական կոմիտեում անցկացվող կոմիտեի աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Որքան ես շփվում եմ միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ, առայժմ որևէ դժգոհություն չեմ լսել: ՀՀԿ պատգամավորներին և ԵԽԽՎ-ում մեր պատվիրակությանը պատիվ չի բերում, որ նրանք առաջին օրից սկսած փորձում են Հայաստանի իրադարձություններն այլ լույսի ներքո ներկայացել, և սա ևս մի փաստարկ է, որ պետք է արտահերթ ընտրություններ տեղի ունենան: Կարծում եմ՝ նրանք պետք է դադարեն Հայաստանի մասին ստեր տարածել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետի խոսքով, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունն, ըստ էության, ոչ ոքի չի ներկայացնում, ներկայացնում է նախկին կոռուպցիոն համակարգը:

«Նրանց ասածներին ընդհանրապես լուրջ վերաբերել պետք չէ: Համենայն դեպս համազեկուցողները, երբ ժամանեն Հայաստան, իրենց, ըստ էության, ասելու շատ բան չենք ունենա: Կասենք՝ դուրս եկեք փողոց, շփվեք մարդկանց, լրագրողների, ՀԿ-ների հետ, թող գան մոնիտորինգ անեն»,-ասաց նա:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: