12/30/2025

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

 Հանրապետության տարածքում հոկտեմբերի 8-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, հոկտմեբրի 9-11-ն առանձին շրջաններում, 12-13-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է թույլ անձրև, քամին՝ հյուսիս-արևմտյան՝  5-10 մ/վ: «Արմենպրես»-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 8-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 5-7 աստիճանով:

Երևան քաղաքում հոկտեմբերի 8-ի ցերեկը, հոկտեմբերի 12-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հոկտեմբերի 9-11-ը՝ հատկապես երեկոյան ժամերին, հնարավոր է թույլ անձրև:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: