12/30/2025

Նիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանն առնչվող հարցեր են քննարկել

Նիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանն առնչվող հարցեր են քննարկել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը։

«Քննարկվել են հայաստանյան ներքաղաքական զարգացումներին, այդ թվում՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանն առնչվող հարցեր»,– գրառման մեջ հայտնում է վարչապետի խոսնակը։

Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը Քննչական կոմիտեում լրագրողների հետ զրույցում տեղեկացրել էր հանդիպման մասին:

«Կարծում եմ՝ խոսակցությունը կլինի պաշտոնական և կառուցողական։ Երեկ մենք ոչ պաշտոնական հանդիպում, քննարկում ունեցել ենք ու արձանագրել ենք, որ կա փոխըմբռնում»,-ասել էր Փաշինյանը:

Հիշեցնենք նաև, որ Գագիկ Ծառուկյանն իր վերջին հարցազրույցի ընթացքում նշել էր, որ եթե ժողովուրդը ուզում է, որ ԱԺ արտահերթ ընտրությունները լինեն դեկտեմբերին, ուրեմն իրենք էլ ուզում:

 

tert.am

 

 

 

 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: