12/30/2025

Ըստ համաձայնագրի, դեկտեմբերին Ն. Փաշինյանից բացի այլ թեկնածուի ԲՀԿ-ն չի սատարի, թեկնածու չի առաջադրի

Ըստ համաձայնագրի, դեկտեմբերին Ն. Փաշինյանից բացի այլ թեկնածուի ԲՀԿ-ն չի սատարի, թեկնածու չի առաջադրի

ՀՀ վարչապետի խոսնակ Արման Եղոյանը հրապարակել է Նիկոլ Փաշինյանի ու Գագիկ Ծառուկյանի միջեւ կնքված համաձայնագրի տեքստը:

Ըստ համաձայնագրի, արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն դեկտեմբեր ամսվա ընթացքում, ԲՀԿ-ն իր կողմից թեկնածու չի առաջադրի այդ ընթացքում եւ այլ ուժի թեկնածուի չի աջակցի, ինչպես նաեւ չեն մասնակցի ԱԺ-ի 1/3-ի կողմից ՀՀ վարչապետի թեկնածուի առաջադրելու որեւէ նախաձեռնության:

Հիշեցնենք, քիչ առաջ Ն. Փաշինյանը հայտնել էր, որ  ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ ստորագրել են հուշագիր՝ 2018թ. դեկտեմբերին ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ:

armtimes.com

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: