12/30/2025

Ուժգին պայթյուն է որոտացել Ուկրաինայում. այրվում է ռազմամթերքի պահեստը

Ուժգին պայթյուն է որոտացել Ուկրաինայում. այրվում է ռազմամթերքի պահեստը

Ուկրաինայում` Չեռնիգովի մարզում, ռազմամթերքի պահեստում ուժգին պայթյուններ են որոտացել։

Չեռնիգովի ռազմական պահեստում պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ուկրաինայի Զինված ուժերի մամուլի ծառայությանը։

Միջադեպը տեղի է ունեցել Իչնյա քաղաքի մոտակայքում գիշերվա ժամը երեքի մոտերը։ Վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը դեպքի վայր է մեկնել։

Մարզի ամբողջ տարածքում ու Ռուսաստանի հետ սահմանի երկայնքով սահմանափակող միջոցներ են մտցրել։ 20 կիլոմետր շառավիղի վրա կանգնեցրել են գնացքների ու մեքենաների երթևեկությունը։ Փակ է նաև օդային տարածությունը։ Արտակարգ իրավիճակի վերացման շտաբ է հիմնվել։

 

armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: