12/30/2025

Կիմ Չեն Ունը Հռոմի պապին հրավիրել Է ԿԺԴՀ

Կիմ Չեն Ունը Հռոմի պապին հրավիրել Է ԿԺԴՀ

ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը Հռոմի Ֆրանցիսկոս պապին հրավիրել Է այցելել Փհենյան: Այդ մասին հոկտեմբերի 9-ին Սեուլում հայտնել Է Կորեայի Հանրապետության նախագահի վարչակազմի ներկայացուցիչ Կիմ Ըյ Գյոմը:

«Նախագահ Մուն Չժե Ինը հաջորդ շաբաթ Եվրոպա պլանավորված ուղեւորության ընթացքում Կիմ Չեն Ունի անունից Հռոմի պապին կհանձնի Հյուսիսային Կորեա այցելելու հրավերը»,- նշել Է նա: Նրա խոսքով՝ ԿԺԴՀ-ի առաջնորդը երկկողմ գագաթնաժողովի ժամանակ Մուն Չժե Ինին ասել Է, թե կցանկանար Հռոմի պապին հրավիրել այցելելու Հյուսիսային Կորեա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: