12/30/2025

Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերում հոկտեմբերի 10-ին վթարային ջրանջատում է սպասվում

Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերում հոկտեմբերի 10-ին վթարային ջրանջատում է սպասվում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 

Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերում հոկտեմբերի 10-ին վթարային ջրանջատում  է սպասվում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Վեոլիա Ջուր» ընկերությունից, վթարային աշխատանքներով պայմանավորված, հոկտեմբերի 10-ին կդադարեցվի հետեւյալ բնակավայրերի ջրամատակարարումը:

Ժամը 10:00-14։00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Լիճք, Ներքին Գետաշեն գյուղերի և Մարտունի քաղաքի՝ բացառությամբ Շահումյան, Գարեգին Նժդեհ, Գետափնյա և Սայաթ-Նովա փողոցների, ժամը 10:00-22:00 Սյունիքի մարզի՝ Ագարակ քաղաքի և Կարճևան գյուղի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: