12/30/2025

ՀՔԾ-ն Աշոտյանին առաջարկում է հրապարակել սպառնալիքի փաստերը, հակառակ դեպքում՝ հերքում է ակնկալում

ՀՔԾ-ն Աշոտյանին առաջարկում է հրապարակել սպառնալիքի փաստերը, հակառակ դեպքում՝ հերքում է ակնկալում

Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Աշոտյանին առաջարկում է հրապարակել ՀՔԾ-ի կողմից իրեն ուղղված սպառնալիքի փաստերը:

Իր տարածած հայտարարությունում ՀՔԾ-ն նշել է, որ Աշոտյանը այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հնչեցրել է հետևյալ հայտարարությունը. - «Հիմա «Ազատություն» ռադիոկայա՞նն է այլևս ՀՔԾ-ի փոխարեն ինձ սպառնում, որովհետև այս ընթացքում սպառնում էր բացառապես ՀՔԾ-ն», ՀՔԾ-ն շարունակում է․ - «Ա. Աշոտյանին առաջարկում ենք հրապարակել ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից իրեն ուղղված սպառնալիքի փաստերը, այդ թվում իրեն սպառնացած` ՀՀ ՀՔԾ պաշտոնյայի տվյալները, հակառակ դեպքում` նրանից ակնկալում ենք հրապարակային հերքում և հորդորում ենք այսուհետ ձեռնպահ մնալ ՀՀ հատուկ քննչական ծառայության հասցեին հերյուրանքներ տարածելու գործելաոճից»:

Ի պատասխան ՀՔԾ-ի Աշոտյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տեղեկացա, որ ՀՔԾ-ն իմ այսօրվա հարցազրույցի հետ կապված հայտարարություն է տարածել։ Հիմա հարմար չի, բայց ավելի ուշ կանդրադառնամ նաեւ ՀՔԾ-ին»։

armtimes.com

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: