12/30/2025

Ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունները պետք է լինեն միայն Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ. Ալիեւ

Ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունները պետք է լինեն միայն Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ. Ալիեւ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի գլխավորությամբ այսօր սոցիալ-տնտեսական զարգացումների ամփոփմանն ու գալիք ծրագրերին նվիրված կառավարական նիստ է տեղի ունեցել:

Ազերթաջ գործակալության փոխանցմամբ, նիստը բացվել է Իլհամ Ալիեւի ելույթով: Նիստի ընթացքում Ադրբեջանի նախագահը անդրադարձ է կատարել նաեւ ղարաբաղյան հակամարտությանն ու նշել, որ այդ թեմայով բանակցությունները կարող են ընթանալ միայն Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ:

Ըստ Ալիեւի, բանակցությունները ԼՂ հակամարտության շուրջ անցկացվել են, անցկացվում են և պետք է անցկացվեն Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ միայն: 

armtimes.com

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: