12/30/2025

Հայաստանում մարդահամար կանցկացվի. ժամկետները հայտնի են

Հայաստանում մարդահամար կանցկացվի. ժամկետները հայտնի են

Հայաստանի կառավարությունն այսօր նիստի ժամանակ որոշեց հերթական մարդահամար անցկացնել երկրում։

Հերթական մարդահամարը Հայաստանում տեղի կունենա 2020 թվականի հոկտեմբերին։ Համապատասխան որոշումը կայացվել է այսօր կառավարության նիստի ժամանակ։

 

«Մարդահամար անցկացնել 2020 թվականի հոկտեմբերի 18–ից 27–ը», – նշվում է գործադիրի որոշման մեջ։

Օրինագիծը ներկայացրել է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության ղեկավար Ստեփան Մնացականյանը։

Միաժամանակ գործադիրը որոշել է 2019 թվականի հոկտեմբերի 3-12–ը «փորձնական» մարդահամար անցկացնել Շիրակի մարզի Արթիկի քաղաքում և Կոտայքի մարզի Արամուս, Ակունք, Կամարիս ու Մայակովսկի գյուղերում։

Ավելի վաղ Հայաստանում համընդհանուր մարդահամարներ են անցկացվել 2001 ու 2011 թվականներին։

 

armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: