12/30/2025

Առաջիկա օրերին սպասվում են թույլ տեղումներ

Առաջիկա օրերին սպասվում են թույլ տեղումներ

Հանրապետության տարածքում` hոկտեմբերի 10-ի ցերեկը, հոկտեմբերի 11-ին, ինչպես նաև 14-15-ն առանձին շրջաններում, 12-13-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է թույլ անձրև, քամին՝ հյուսիս-արևմտյան` 5-10 մ/վ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ oդի ջերմաստիճանը հոկտեմբերի 12-13-ը միայն Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 5-6 աստիճանով:

Երևանում հոկտեմբերի 10-ին և 11-ին` հատկապես երեկոյան ժամերին, հնարավոր է թույլ անձրև, հոկտեմբերի 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: