12/30/2025

ԱՀ նախագահի այցը հյուսիսային առաջնագիծ

ԱՀ նախագահի այցը հյուսիսային առաջնագիծ

Հոկտեմբերի 8-ին ԱՀ նախագահ Բակո Սահակյանը պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ուղեկցությամբ այցելել է հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետեր: Առաջնագծում զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը ծանոթացել է օպերատիվ-մարտավարական իրադրությանը, հետաքրքրվել զինծառայողների սոցիալ-կենցաղային և ծառայողական պայմաններով:

Շրջայցի ընթացքում հանրապետության նախագահը հանդիպել է նաև մարտական հերթապահությունում ընդգրկված պահեստազորայիններին, շնորհակալություն հայտնել հանրապետության պաշտպանական գործընթացներին ըմբռնումով և գիտակցված պատրաստակամությամբ ներգրավվելու համար, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին:

Վերջում Բակո Սահակյանը հետագա ծառայության կազմակերպման համար հրամկազմին  տվել է անհրաժեշտ ցուցումներ ու հանձնարարականներ:

 

 ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: