12/30/2025

Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության զոհերին և հանդիսավոր երդվում ենք թույլ չտալ, որ պատմությունը կրկնվի. Կանադայի վարչապետ

Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության զոհերին և հանդիսավոր երդվում ենք թույլ չտալ, որ պատմությունը կրկնվի. Կանադայի վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն  Ծիծեռնակաբերդում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո շրջել է թանգարանում և գրառում կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում: 

«Կանադացիները միշտ խիզախաբար կագնած են ատելության եւ բռնության դեմ, որը սարսափելի գործողությունների պատճառ է դարձել: Այսօր մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության զոհերին և հանդիսավոր երդվում ենք` չթողնել, որ պատմությունը կրկվի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Մակրոնի գրառման մեջ:

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Հայաստանում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին: Ջասթին Թրյուդոն Հայաստան է ժամանել պաշտոնական այցով: Այցի ընթացքում Կանադայի վարչապետը հանդիպում է ունեցել  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ջասթին Թրյուդոն հանդիպել  է նաև ՀՀ  նախագահ Արմեն Սարգսյանի:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: