12/30/2025

Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել. բժիշկները նրա վիճակը գնահատել են միջին ծանրության

Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել. բժիշկները նրա վիճակը գնահատել են միջին ծանրության

ԵՐԵՎԱՆ , 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ,  83-ամյա Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել  է. նա գտնվում է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է նրա պաշտպան Եվգենիյ Պարֆենովը:

Նրա խոսքով՝ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: «Արմեն Բորիսովիչ Ջիգարխանյանը գտնվում է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում է, նրա վիճակը բժիշկների կողմից գնահատվել է միջին ծանրության, բայց կայուն», ասել է պաշտպանը: 

Նա դերասանի ախտորոշումը չի հայտնել, նշելով, որ դա բժշկական գաղտնիք է:

Տարվա սկզբից սա  Ջիգարխանյանի հինգերորդ հոսպիտալացումն է:

 

 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: