ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 14-ին այցելել է Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ Ստեփանակերտ քաղաքում կազմակերպված տոնավաճառ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահը շրջել է տաղավարներում, ծանոթացել շրջանների եւ անհատ ձեռներեցների կողմից ներկայացված ապրանքներին, մասնակիցների հետ զրուցել նրանց աշխատանքում առկա խնդիրների շուրջ:

_1594191684.jpg)
_1591010193.jpg)


































