Այսօր Երևանի «Հանրապետական» մարզադաշտում կայացած Ազգերի լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի Հայաստան -Ջիբրալթար հանդիպումն սկսվել է զավեշտով։ ՀՖՖ-ն սխալ օրհներգ էր միացրել Ջիբրալթարի հավաքականի համար։
Ջիբրալթարի օրհներգի փոխարեն մարզադաշտում հնչել է Լիխտենշտեյնի օրհներգը։ Սխալը չի շտկվել և հանդիպումը մեկնարկել է։
Ավելի ուշ ՀՖՖ-ի ներկայացուցիչները ներողություն են խնդրել Ջիբրալթարի հավաքականից՝ սխալմունքի համար:
mamul.am

_1594191684.jpg)
_1591010193.jpg)


































