01/12/2025

ԽՈՍՔ ԸՆՏՐՈՂԻՆ

ԽՈՍՔ ԸՆՏՐՈՂԻՆ

Սիրելի հայրենակից

2018թ. հոկտեմբերի 21-ին տեղի կունենա Կապան բազմաբնակավայր համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:

Համայնքապետի թեկնածու է առաջադրվել նաեւ Կապանի արժանավոր զավակներից մեկը՝ Գեւորգ Ռազմիկի Փարսյանը:

Անկեղծության, քաղաքացիական պատասխանատվության եւ իրականության հետ առերեսվելու այս ժամին, նախեւառաջ, հորդորում ենք մեր համաքաղաքացիներին ու համերկրացիներին՝ անպայման մասնակցել ընտրությանը:

Կոչ ենք անում նաեւ՝ քվեարկել Գեւորգ Փարսյանի օգտին՝ վստահ լինելով, որ քվեարկում եք հանուն Կապանի, հօգուտ ձեր այսօրվա դժվարությունների հաղթահարման, հանուն մեր երեխաների վաղվա օրվա:

Գեւորգ Փարսյանը որեւէ կուսակցության, որեւէ թիմի կամ խմբավորման թեկնածու չէ, ինչը, մեծագույն արժեք է ստեղծված իրավիճակում:

Գեւորգ Փարսյանը բոլոր կապանցիներիս թեկնածուն է եւ առաջադրվել է մեզանից շատերի ուղղակի պահանջով:

Համոզված եղեք՝ նա այն անձնավորությունն է, ով լավագույնս ու արժանապատվորեն է կրելու մեր քաղաքի ու մերձակա գյուղերի ղեկավարման ծանր բեռն առաջիկա հինգ տարում:

Դրա երաշխիքը նրա ազնվությունն ու մաքրությունն են, նրա ինտելեկտուալ բարձր մակարդակն է, նրա կազմակերպական ունակություններն են ու փորձը, մարդկանց լսելու, մարդկանց հետ շփվելու եւ յուրաքանչյուրին հարեհաս լինելու կարողությունը, նրա արմատ-գերդաստանի անցած ճանապարհն ու նվիրվածությունը Կապանա տանը, համայնքի խնդիրներին նրա քաջատեղյակությունն ու դրանցից ամեն մեկի լուծմանը հետամուտ լինելու պատրաստակամությունն ու վճռականությունը:

Հիշեք, Գեւորգ Փարսյանը որեւէ մեկի, որեւէ թիմի հանդեպ պարտավորվածություն չունի, որեւէ մեկից կամ թիմից կախվածություն չունի:

Նա պարտավորվածություն ունի միայն Կապանի ու կապանցիների հանդեպ, որոնց պատրաստ է ծառայելու:

Նա ջատագովն է Հայաստանում տեղի ունեցող ողջամիտ եւ ազգանպաստ ամեն մի փոփոխության:

Նա նվիրյալն է մեր միասնության, կողմնակիցը՝ փոխադարձ սիրո եւ համերաշխության մթնոլորտի վերականգնման:

Նա երկրի խաղաղ ընթացքի զինվորն է ու մշակը, մեր երազանքների Հայաստանի գաղափարակիրը, որի արժանապատիվ մասը պետք է լինի եւ անպայման լինելու է մեր փոքր հայրենիքը, մեր հայրենի տունը, որի անունն է Կապան:

Եւ ուրեմն՝ հոկտեմբերի 21-ին անպայման գնանք քվեարկության եւ անպայման քվեարկենք Կապանի համայնքապետի արժանավոր թեկնածու Գեւորգ Փարսյանի օգտին:

Նախընտրական շտաբ

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: