12/30/2025

ԿԳ նախարարը հայտնել է որոշ բուհերի և ինստիտուտների միավորման մասին

ԿԳ նախարարը հայտնել է որոշ բուհերի և ինստիտուտների միավորման մասին

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հայտնել  է ոլորտում օպտիմալացումներ իրականացնելու մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ զրույցում Հարությունյանը նշել է, որ դրա շրջանակներում որոշ բուհեր և ինստիտուտներ կարող են միավորվել:

«Քննարկում կլինի որոշ ինստիտուտների միավորման հետ կապված, որոնք առաջիկայում կնախաձեռնենք»,- ասել է նախարարը:

Հարությունյանը նշել է, որ ԳԱԱ-ի  հետ քննարկումներ կլինեն նաև ակադեմիայի կազմում գտնվող բուհերի և ինստիտուտների սերտ համագործակցության, ընդհուպ միավորման  հարցի շուրջ:

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: