12/30/2025

Հայաստանը թևակոխում է պատմական շրջափուլ. Նիկոլ Փաշինյանը երեկոյան հանդես կգա հայտարարությամբ

Հայաստանը թևակոխում է պատմական շրջափուլ. Նիկոլ Փաշինյանը երեկոյան հանդես կգա հայտարարությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 16-ի երեկոյան հանդես կգա հայտարարությամբ: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետը:

«Հայաստանը թևակոխում է պատմական շրջափուլ, որի արդյունքներով պետք է ավարտին հասցնենք գարնանը Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխությունը: Բայց այդ մասին ես ավելի կոնկրետ հայտարարությամբ հանդես կգամ այսօր երեկոյան»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը:

Սպասվում է, որ այսօր ՀՀ վարչապետը կհայտարարի հրաժարական տալու մասին, ինչը արդյունքում կբերի արտահերթ խորհրդարանական ընտրությունների:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: