12/30/2025

Հունան Պողոսյանը խոստանում է ամեն ինչ անել, որ նոր Հայաստանն էլ ավելի ամրապնդվի

Հունան Պողոսյանը խոստանում է ամեն ինչ անել, որ նոր Հայաստանն էլ ավելի ամրապնդվի

Սյունիքի նոր մարզպետ Հունան Պողոսյանն իր պարտականությունները ստանձնելու է մեծ պատասխանատվությամբ: Այս մասին նա նշեց ՀՀ կառավարության արտահերթ նիստից հետո լրագրողների հետ զրույցում:  

«Ես պատրաստ եմ ծառայելու այնտեղ որտեղ կգտնեն նպատակահարմար: Այս պահին գտել են նպատակահարմար ծառայել որպես Սյունիքի մարզպետ: Իմ համեստ հնարավորությունների սահմաններում անելու եմ ամեն ինչ, որ նոր Հայաստանն էլ ավելի ամրապնդվի»,- ասաց Հունան Պողոսյանը: Նա նշեց, որ Սյունիքի մարզպետի վերաբերյալ առաջարկը եղել է կառավարությունից, նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանից, ինչին սիրով համաձայնել է:

« Օրենքի առաջ բոլորը հավասար են լինելու, մեր իրավապահ համակարգն այսօր շատ ավելի հստակ ու ավելի պրոֆեսիոնալ է գործում»,-ասաց նա:

Հունան Պողոսյանը տեղեկացրեց, որ առաջիկա ժամերին մեկնելու է Կապան, տևական ժամանակ կմնա այնտեղ իր ընտանիքի հետ միասին:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: