12/30/2025

ԿԱՐԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ ՀՐԱԺԵՇՏ ՏՎԵՑ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ

ԿԱՐԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ ՀՐԱԺԵՇՏ ՏՎԵՑ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ

Հոկտեմբերի 15-ին Սյունիքի նախկին մարզպետ Կարեն Համբարձումյանը հրաժեշտի հանդիպում ունեցավ Սյունիքի  մարզպետարանում:

Նա առանձին-առանձին, ըստ ստորաբաժանումների եւ ոլորտների,  շնորհակալություն հայտնեց կառույցի աշխատակիցներին՝ քառամսյա  համատեղ աշխատանքի համար՝ յուրովի գնահատելով յուրաքանչյուրի  կատարած աշխատանքը եւ հետագա հաջողություններ մաղթեց  բոլորին ու Սյունիքի մարզպետարանին:

Մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցիչները եւս իրենց  հերթին բարեմաղթանքներ հղեցին Կարեն Համբարձումյանին՝ հետագա գործունեության մեջ հաջողություններ ցանկանալով նրան:

ՀՀ կառավարության 2018թ. հոկտեմբերի 4-ի 1080- Ա որոշումով Կարեն Համբարձումյանը ազատվել էր Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի պաշտոնից:

syunik.mtad.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: