12/30/2025

Քարահունջի խաչմերուկում մոտ մեկ ժամ փակվել էր Գորիս-Կապան ավտոմայրուղին

Քարահունջի խաչմերուկում մոտ մեկ ժամ փակվել էր Գորիս-Կապան ավտոմայրուղին

Հոկտեմբերի 16-ին` ժամը 16-17-ի սահմաններում, մոտ մեկ ժամ տեւողությամբ փակվել էր Մ2 ավտոմայրուղու Գորիս-Կապան հատվածը` Քարահունջի խաչմերուկի հատվածում:

Ցուցարարները դժգոհություն էին արտահայտում նոր մարզպետի նշանակման կապակցությամբ եւ հնչեցնում նրա հրաժարականի կոչեր:

Թե ովքեր էին մայրուղու շրջափակման կազմակերպիչները` առայժմ դժվար է ասել:

Ըստ շրջանառվող վարկածներից մեկի` մարզում տարակույսներ էին առաջացել նաեւ այն բանից հետո, երբ տեսել էին, որ նորանշանակ մարզպետին ուղեկցում է Սյունիքի մարզի ոչ բարեհամբավ ոստիկանապետը, իսկ մարզպետարանի մուտքի մոտ արեւելյան ոճի խոնարհումով նրան դիմավորում է ստրուկ համայնքապետերից մեկը:

«Սյունյաց երկիր»

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: