12/31/2025

ՀՈՒՆԱՆ ՊՈՂՈՍՅԱՆՆ ԱՌԱՋԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՑԿԱՑՐԵՑ

ՀՈՒՆԱՆ ՊՈՂՈՍՅԱՆՆ ԱՌԱՋԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՑԿԱՑՐԵՑ

Սյունիքի նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանն այսօր առաջին աշխատանքային խորհրդակցությունն անցկացրեց մարզպետարանում:

Մարզի նոր ղեկավարը նախ մարզպետարանի վարչությունների եւ բաժինների պետերին, հայեցողական  պաշտոն զբաղեցնողներին  ծանոթացրեց իր աշխատանքային սկզբունքներին եւ իր ղեկավարությամբ  կոլեկտիվի առաջիկա արդյունավետ աշխատանքի տեսլականին՝ ներկայացնելով իր պահանջները, այն է՝ պետք է աշխատել փոխվստահության մթնոլորտում, ու նաեւ յուրաքանչյուրը պետք է զգա իր անձնական պատասխանատվությունը:

Նա ասաց նաեւ, որ ինքը քաղաքականացված չէ եւ չի քաղաքականացվելու եւ հավելեց. «Եկել եմ, իրոք, գործ անելու եւ օգտակար լինելու համար»:

Մինչ խորհրդակցությունը պարոն Պողոսյանը շրջայց էր կատարել մարզպետարանում, ծանոթացել աշխատակազմին եւ նշեց, որ ուրախ է կառույցում տեսնել տարբեր տարիքի մարդկանց ու նաեւ՝ շատ երիտասարդների. «Դա նշանակում է, որ այստեղ համատեղվում են փորձն ու երիտասարդությունը»:

Այնուհետեւ մարզպետարանի վարչությունների եւ բաժինների ղեկավարներից յուրաքանչյուրը ներկայացրեց իր պատասխանատվության շրջանակը, գործառույթները, աշխատանքի բնույթը՝ խոսելով  նաեւ տվյալ բնագավառում առկա հրատապ խնդիրների մասին ու անելով առաջարկներ:  
«Աշխատելու ենք՝ սթափ դատելով, քննարկելով եւ կոլեգիալ որոշումներ ընդունելով», - խորհրդակցությունն այսպես ամփոփեց Հունան Պողոսյանը:

syunik.mtad.ru

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: