12/31/2025

ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստը որոշվել է Երեւանից Մոսկվա տեղափոխել

ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստը որոշվել է Երեւանից Մոսկվա տեղափոխել

Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի նիստը որոշվել է Երեւանից Մոսկվա տեղափոխել: Այս մասին հայտնել է Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրացիայի եւ հայրենակիցների հետ կապերի հարցերով կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը:

Նա նշել է, որ որոշումը կապված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հետ: «Նիստը պետք է անցկացվի հոկտեմբերի վերջին, իսկ այդ ժամանակ Հայաստանի խորհրդարանը, ըստ ամենայնի, հրաժարական կտա, եթե իրադարձություններն այդպես ծավալվեն, ապա ու՞մ հետ պետք է անցկացնենք Խորհրդարանական վեհաժողովը: Պաշտոնակատարի՞ հետ: Սա անտրամաբանական է ու ճիշտ չէ»,- նշել է ռուս օրենսդիրը:

yerkirmedia.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: