12/31/2025

Հոկտեմբերի 22-ին ԱԺ արտահերթ նիստ կգումարվի

Հոկտեմբերի 22-ին ԱԺ արտահերթ նիստ կգումարվի

Հայաստանի Հանրապետության Կառավարության նախաձեռնությամբ հոկտեմբերի 22-ին` ժամը 11:00-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ:

Նիստի ընթացքում կքննարկվեն Ընտրական օրենսգրքի բարեփոխումների, ինչպես նաև հանրաքվեի մասին սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու հարցերը:

Հոկտեմբերի 16-ին Կառավարությունը Ազգային ժողովին առաջարկեց հոկտեմբերի 22-ին ժամը 11-ին արտահերթ նիստ գումարել՝ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթը քննարկելու հարցով։ Նույն օրը Կառավարությունը հավանություն տվեց Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթին։

Հիմնական զեկուցող արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ փաթեթի կարևորագույն նպատակը Հայաստանում ժողովրդավարական ընտրական ինստիտուտի կայացումն է։

azatutyun.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: