12/31/2025

Հայ-ռուսական կապերն աստիճանաբար զարգանում են ամենատարբեր ոլորտներում. Լավրով

Հայ-ռուսական կապերն աստիճանաբար զարգանում են ամենատարբեր ոլորտներում. Լավրով

Ռուս-հայկական կապերն, որոնք հիմնվում են բարեկամության, փոխադարձ հարգանքի եւ վստահության բազմադարյա ավանդույթների վրա, կրում են դաշնակցային բնույթ եւ շարունակում են աստիճանաբար զարգանալ ամենատարբեր ոլորտներում։ Այս մասին ասված է EXPO-RUSSIA ARMENIA միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի մասնակիցներին ուղղված ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի ուղերձում։ Ուղերձը պաշտոնական բացմանը ընթերցել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Նրա խոսքով՝ ՌԴ-ՀՀ հարաբերությունների հետագա ամրապնդմանը կնպաստի երկու երկրների էներգետիկ փոխգործակցությունը ԵՏՄ շրջանակներում։ 

«Երկար տարիներ ցուցահանդեսի արգասաբեր գործունեությունը վերածվել է փորձի, առաջատար մշակումների եւ փոխշահավետ շփումների փոխանակման պահանջված հարթակ ձեռնարկատերերի շրջանակների համար»,- նշել է Լավրովը։

«Երեւան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում հոկտեմբերի 17-19-ը կանցկացվեն «EXPO-RUSSIA ARMENIA 2018» միջազգային արդյունաբերական 8-րդ ցուցահանդեսը եւ Եվրասիական 6-րդ բիզնես-ֆորումը:

Միջոցառումը կազմակերպվել է Ռուսաստանի ԱԳՆ-ի եւ «Մինպրոմտորգ»-ի. ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ու Առեւտրային ներկայացուցչության, ՀՀ նախարարությունների ու գերատեսչությունների աջակցությամբ։ Ցուցահանդեսի հովանավորը «Մուլտի Գրուպ» կոնցեռնն է։

armtimes.com

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: