12/30/2025

Ղրիմում եւ Սեւաստոպոլում սգում են Կերչի քոլեջում պայթյունից զոհվածների համար

Ղրիմում եւ Սեւաստոպոլում սգում են Կերչի քոլեջում պայթյունից զոհվածների համար

Ղրիմում եւ Սեւաստոպոլում սկսվել Է եռօրյա սուգը, որը հայտարարվել Է այն բանից հետո, երբ ուսանողը պայթյուն եւ հրաձգություն սարքեց Կերչի պոլիտեխնիկական քոլեջում: Խոնարհված են դրոշները, հեռուստառադիոընկերություններին հանձնարարված Է չեղարկել ժամանցային հաղորդումները, Ղրիմի քաղաքներում կանցկացվեն հիշատակի ակցիաներ, իսկ տաճարներում՝ հոգեհանգստի արարողություններ:

Հոկտեմբերի 17-ի ցերեկը Կերչի պոլիտեխնիկական քոլեջի ուսանողը կրակ Է բացել եւ պայթյուն իրականացրել ուսումնական հաստատությունում, ինչից հետո ինքնասպանություն Է գործել: Պատահարի հետեւանքով զոհվել Է 20 մարդ, ներառյալ չարագործը: Շուրջ 50 հոգի հոսպիտալացվել Է, նրանցից 10-ը ծանր վիճակում են եւ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:

Ինչպես հոկիտեմբերի 18-ին լրագրողներին հայտնել Է ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան, Կերչի քոլեջում պայթյունից եւ հրաձգությունից զոհվածներից տասնմեկը անչափահասներ են: Կերչի իշխանություններն առայժմ չեն հրապարակում զոհվածների ցուցակը: Քրեական գործը, որը հարուցվել Էր «Ահաբեկչություն» հոդվածով, վերաորակավորվել Է «Սպանություն» հոդվածի: Ղրիմում հոկտեմբերի 18-ից եռօրյա սուգ Է հայտարարված, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: