12/30/2025

Հոգուս խորքում խանդում եմ Հունան Պողոսյանին․Սյունիքի նախկին մարզպետ

Հոգուս խորքում խանդում եմ Հունան Պողոսյանին․Սյունիքի նախկին մարզպետ

Սյունիքի առաջին մարզպետ, գեներալ-մայոր Սուրեն Աբրահամյանը բացառիկ պետական գործիչ էր, ում պատվին 2000թ. Սիսիան-Գորիս ճանապարահահատվածի բարձունքում սյունեցիները խաչքար կանգնեցրին եւ արձանագրեցին. «Երախտագետ սյունեցիներից Սյունիքի առաջին մարզպետ Սուրեն Աբրահամյանին»: Այսօր՝ հոկտեմբերի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզպետ է նշանակել ՀՀ նախկին փոխոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանին։

Armdaily.am-ի հետ զրույցում Սուրեն Աբրահամյանը այս նշանակումը դրական գնահատեց․

«Ես Սյունիքի հետ կապված ամեն բան խանդոտ եմ տանում, որովհետև ես Սյունիքը շատ եմ սիրում, որվհետև ես իմ գիտակցական կյանքը նվիրել եմ այդ ժողովրդին։ Այդ հրաշալի, փայլուն ժողովրդին՝ իր հետ տառապել եմ, իր հետ պատերազմ եմ հաղթել, իր հետ կռվել եմ, իր հետ արարել եմ։ Այդ պատճառով էլ հոգուս խորքում խանդում եմ Հունան Պողոսյանին, բայց միաժամանակ մխիթարվում եմ, որ մեզնից հետո եղածների ու նաև այն անունների, որոնք կարող էին դառնալ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը լավագույնն է։ Նա ոստիկանական համակարգի մտածող կերպարներից է։ Ինտելեկտով տղա է ու ինձ նման ֆուտբոլը շատ է սիրում»։ Սուրեն Աբրահամյանը կրկին անգամ ընդգծելով,որ այս նշանակումը ճիշտ է նկատեց․«Գոհ եմ նշանակումից, միայն թե Սյունիքի որոշ ստահակների խելքին չընկնի, թող ընկերություն անի Սյունիքը իրապես սիրող և պահող մարդկանց հետ և նրանց միջավայրում ձևավորվի որպես մարզպետ։ Հունան Պողոսյանը պետք է տառապի Սյունիքի հոգսերով, որովհետև Սյունիքը մեր Արցախի թիկունքն է և իր պոտենցիալով միշտ սատարել է Արցախին»,-եզրափակեց Սուրեն Աբրահամյանը։

Լուսին Ղազարյան
armdaily.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: