12/31/2025

Բակո Սահակյանը ներկա է գտնվել Մսմնայի ճակատամարտի 100-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը

Բակո Սահակյանը ներկա է գտնվել Մսմնայի ճակատամարտի 100-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 18-ին Մարտունու շրջանի Մսմնա գյուղում ներկա է գտնվել Մսմնայի ճակատամարտի 100-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահը Մսմնայի ճակատամարտը համարել է Արցախի ազգային-ազատագրական պայքարի կարեւոր դրվագներից եւ հաղթանակներից մեկը, նշելով, որ այդ հերոսամարտն առ այսօր հանդիսանում է ոգեւորման աղբյուր՝ իր յուրովի ավանդը բերելով մատաղ սերնդի հայեցի դաստիարակության գործում:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: