12/31/2025

Նոյեմբերի 1-ից Հայաստանում կգործի հսկիչ նշաններով ապրանքների դրոշմավորման փորձնական համակարգ

Նոյեմբերի 1-ից Հայաստանում կգործի հսկիչ նշաններով ապրանքների դրոշմավորման փորձնական համակարգ

Կառավարությունն ընդունեց «Հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ բնական մորթուց» ապրանքային դիրքում ներառված հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների դրոշմավորման ներդրման փորձնական ծրագիրը 2015-2016 թվականներին իրականացնելու մասին» 2015 թ. սեպտեմբերի 8-ի համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» որոշում: Հիմնավորման համաձայն՝ համաձայնագրի հիման վրա ԵԱՏՄ անդամ մի շարք պետություններ կիրառում են «Հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ բնական մորթուց» ապրանքային դիրքում ներառված հսկիչ նշաններով ապրանքների դրոշմավորման փորձնական համակարգ:

Այդ համակարգը ՀՀ-ում նախատեսվում է կիրառել 2018 թ. նոյեմբերի 1-ից: Որոշմամբ նախատեսվում է նաև փորձնական ծրագրի շրջանակում հարկ վճարողներին հսկիչ նշանները տրամադրել անվճար: 

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: