12/31/2025

Ռոբերտ Քոչարյանը մտադիր է նոր կուսակցություն ստեղծել

Ռոբերտ Քոչարյանը մտադիր է նոր կուսակցություն ստեղծել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու և ընդդիմություն դառնալու մտադրության մասին։

«Եթե վերադառնում ես քաղաքականություն, ապա պետք է այդ մասին մտածել»,-«Ռիա Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, արդյոք պատրաստվում է կուսակցություն հիմնել։

«Ես հիմա ընդդիմադիր դաշտում տեսնում եմ լուրջ վակուում և ենթադրում եմ, որ երկրի շահերից է բխում այն լցնելը»,-ավելացրել է Քոչարյանը։

Պաշտոնաթող նախագահը նշել է, որ ինքը չի ձգտում  բարձր պաշտոնի։

«Եթե նման ձգտում ունենայի, ապա տասը տարի  չէի ապրի իմ մասնավոր կյանքով։ Իրավիճակը զարգանում է  այնպես, որ հանգամանքները քեզ ներքաշում են գործընթացի մեջ, որոնց վրա չես կարող աչք փակել»,-մասնավորապես ասել է նա։

Խոսելով արտահերթ խորհրդարանական ընտրություններին չմասնակցելու վերաբերյալ, ՀՀ երկրորդ նախագահն ասել է, որ ուղղակի չի հասցնի։

«Ես անկուսակցական եմ։ Իսկ դա նշանակում է, որ պետք է զրոյից կուսակցություն ստեղծեմ, ոչ թե վերականգնեմ երբևէ եղածը։ Ընդ որում ես ցանկանում եմ ընտրությունների գնալ նոր, թարմացված թիմով։ Սովորաբար ո՞րն է լինում առաջին քայլը, երբ ցանկանում ես թիմ հավաքել։ Դիմում ես շրջապատում եղած այն մարդկանց, ում գիտես, ում հետ շփվել ես, աշխատել ես»,-նշել է նա՝ ավելացնելով, որ մտադիր է ներառել նոր, երիտասարդ, տաղանդավոր, էներգիայով լի մարդկանց։

Քոչարյանի խոսքով, իհարկե կլինեն նաև հին թիմից մարդիկ, որոնց ճանաչում է ու նրանց հետ աշխատել է։

«Բայց ամեն դեպքում պետք է հենվել նոր սերնդի մարդկանց վրա, ահա սա անելը հեշտ չէ, դրա համար ժամանակ է պետք»,-ավելացրել է նա։

theworldnews.net

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: