12/31/2025

Փաշինյանը հուսով է, որ ՀՀ տնտեսությունը կաշխուժանա արտահերթ ընտրություններից հետո

Փաշինյանը հուսով է, որ ՀՀ տնտեսությունը կաշխուժանա արտահերթ ընտրություններից հետո

ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ տնտեսական իրավիճակն ավելի կաշխուժանա արտահերթ ընտրություններից հետո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 18-ին լրագրողների հետ զրույցում նշեց Նիկոլ Փաշինյանը:

«Քաղաքական առկախված վիճակը առկախում է նաև որոշակի տնտեսական գործունեություն, դա տնտեսագիտության մեջ կանոն է: Հույս ունենք, որ տնտեսական իրավիճակը շատ ավելի աշխույժ կլինի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո»,- ասաց նա:

Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը նաև ընդգծեց, որ իրենք շահագրգռված են, որ ՀՀ-ում ներդրումներ տեղի ունենան, իսկ կառավարությունն իրենից կախված առավելագույնը կանի ներդրողներին աջակցելու համար:

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: