12/31/2025

Ողբերգական վրաերթ. մահացել է բանակից զորացրված երիտասարդը

Ողբերգական վրաերթ. մահացել է բանակից զորացրված երիտասարդը

Վարորդը փախուստի չի դիմել դեպքի վայրից, տուժածին տեղափոխել է հիվանդանոց, բայց նրա կյանքը փրկել չի հաջողվել։

Երեկ` կեսգիշերին մոտ, 23։50-ի սահմաններում Շիրազի փողոցում վրաերթի է ենթարկվել 22-ամյա Ալբերտ Թերմելյանը։

Shamshyan.com կայքի հրապարակման համաձայն` վրաերթը կատարել է Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի բնակիչ 46-ամյա Արմենակ Հովհաննիսյանը Mercedes մակնիշի 22 UL ավտոմեքենայով։ Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին, տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Վրաերթի ենթարկված երիտասարդը սակայն, այսօր առավոտյան մահացել է։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մահացած Ա․ Թերմելյանը նոր էր զորացրվել զինծառայությունից։

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: