12/31/2025

ՀՀԿ–ն կմասնակցի ԱԺ ընտրություններին. հայտնվել է նրանց նախընտրական ցուցակը

ՀՀԿ–ն կմասնակցի ԱԺ ընտրություններին. հայտնվել է նրանց նախընտրական ցուցակը

«Ժամանակ» օրաթերթի տեղեկություններով ՀՀԿ–ն որոշել է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Ցուցակի առաջին հնգյակը հայտնի է։

ՀՀԿ–ն վերջնական որոշում է կայացրել մասնակցել խորհրդարանական արտահերթ ընտրություններին։ Հայտնում է «Ժամանակ» օրաթերթը։

Ըստ թերթի` որոշումը պայմանավորված է այն հույսով, որ ՀՀԿ–ն կարող է դառնալ ԱԺ–ի չորրորդ ուժը և տեղեր ունենալ խորհրդարանում:

«Մոտավորապես հայտնի է նաև, թե ինչպիսի տեսք կունենա կուսակցության համամասնական ցուցակի առաջին հնգյակը: Ցուցակը կգլխավորի պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, հաջորդում են Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Հարությունյանը, Էդուարդ Շարմազանովը, Արմեն Աշոտյանը»,– գրում է թերթը` չբացառելով, որ ցուցակում լինի նաև Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

 

armeniasputnik.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: