12/31/2025

ՀՈՒՆԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ Է ՈՒՆԵՆՈՒՄ

ՀՈՒՆԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ Է ՈՒՆԵՆՈՒՄ

Հոկտեմբերի 18-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը ճանաչողական հանդիպումներ է ունեցել. օրվա առաջին կեսին՝ մարզի համայնքների, երկրորդ կեսին բուժհաստատությունների ղեկավարների հետ:

Հանդիպումների նպատակն էր ծանոթանալ ներկաներին հետ, ինչպես նաեւ մարզպետը ներկայացրեց իր աշխատանքի հիմնական սկզբունքները, դիրքորոշումները, պահանջները:

Երկու հանդիպումների ժամանակ էլ Հունան Պողոսյանը կարեւորեց կոռուպցիոն երեւույթների բացառումը ներկաներին վերաբերող ոլորտներում, ստանձնած պարտականություններին անձնական մեծ պատասխանատվությամբ մոտենալը:

Սյունիքի 8 համայնքների ղեկավարներից  յուրաքանչյուրն ընդհանուր տեղեկություններ ներկայացրեց համայնքի մասին՝ համառոտ խոսելով նաեւ հրատապ խնդիրներից:

Նույնկերպ բժշկական կենտրոնների, առողջության առաջնային պահպանման կենտրոնների, մարզի նյարդահոգեբուժական դիսպանսերի,հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի Սյունիքի մասնաճյուղի տնօրենները   ներկայացրեցին իրենց ղեկավարած բուժհաստատություններն ու  մտահոգիչ հարցերը:

Մարզպետը նշեց, որ առաջիկայում առավել մանրամասնորեն  թե՛ համայնքներին,  թե՛ առողջապահական հիմնարկներին կծանոթանա մարզի տարածքում իր կատարելիք այցերի ընթացքում:

Իսկ ներկաներից նախեւառաջ պահանջեց՝ չքաղաքականացնել իրենց ղեկավարած կառույցները, այնպես աշխատել, որ քաղաքացին իրենցից դժգոհ չհեռանա, իսկ դրա համար ջանք պետք է գործադրեն ու առավել արդյունավետությամբ գործեն ե՛ւ մարզպետարանը,  ե՛ւ համայնքապետարանները,  ե՛ւ իրենց ենթակայությամբ գործող հիմնարկներն ու աշխատակիցները:

Իսկ իրեն ներկայացնելիս՝ Հունան Պողոսյանը շեշտեց, որ եկել է  ծառայելու, աշխատելու եւ ներկաների օգնությամբ զարգացնելու մարզը:

syunik.mtad.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: