12/31/2025

ՔՊ գրասենյակի 4 անդամները ընդդեմ Հունան Պողոսյանի. Գորիսում շոկային վիճակ է

ՔՊ գրասենյակի 4 անդամները ընդդեմ Հունան Պողոսյանի. Գորիսում շոկային վիճակ է

Սյունեցիներն այսօր երեկոյան կրկին փակել են միջպետական ճանապարհը՝ պահանջելով նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանի հրաժարականը:

Armdaily.am-ի թղթակցի հետ զրույցում Գորիսի բնակիչ Սուրեն Բաղդասարյանը նշեց, որ ճանապարհ փակողները Գորիսի «Քաղաքացիական պայմանագիր» գրասենյակի անդամներ են՝ 4 հոգի:

«Ոչ մեկս բան չենք հասկանում: Ճանապարհը փակվել է ընդամենը 15-20 րոպե ու հետո եկել է քաղաքապետը ու քննարկումից հետո ճանապարհը բացվել է»,-նշեց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, որ նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը մարզպետի պաշտոնին է նշանակվել հոկտեմբերի 16-ին: Ի նշան նոր մարզպետի դեմ բողոքի`Սյունիքի մարզում ճանապարհ էին փակել նույն օրը:

armdaily.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: