12/31/2025

Երևանում կայանալիք Եվրասիական գործընկերության միջազգային երրորդ համաժողովին կմասնակցեն ՌԴ-ի և ԱՄՆ-ի նախագահների խորհրդականները

Երևանում կայանալիք Եվրասիական գործընկերության միջազգային երրորդ համաժողովին կմասնակցեն ՌԴ-ի և ԱՄՆ-ի նախագահների խորհրդականները

Հոկտեմբերի 22-24-ը Հայաստանում տեղի է ունենալու Եվրասիական գործընկերության միջազգային երրորդ համաժողովըԺամանելու են եվրասիականեվրոպական և ամերիկյան մի շարք երկրների գործարար և կառավարական պատվիրակություններՆպատակը մեկն է՝ ծանոթանալ Հայաստանի ներդրումային միջավայրինստեղծել նոր բիզնես կապերամրապնդել նախկինում ձեռք բերված կապերն ու բիզնես նախագծերը:

Համաժողովի շրջանակում կկայանա գիտական նստաշրջան՝ համաշխարհային ճանաչում ունեցող սփյուռքահայ գիտնականների մասնակցությամբՆստաշրջանի մոդերատորն աշխարհում ամենից շատ մեջբերվող տեսաբան-բյուրեղագետհանքագետքիմիկիոսֆիզիկոսնյութագետ Արտյոմ Օգանովն է:

Եվրասիական գործընկերության միջազգային երրորդ համաժողովին Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանի հրավերով կմասնակցեն Ռուսաստանի Դաշնության նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը և ԱՄՆ նախագահի՝ կիբեռանվտանգության հարցերով խորհրդական Ռուդոլֆ Ջուլիանին:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: