12/31/2025

Ինձ համար կարեւորագույն խնդիր է՝ ջարդել նարկոտրաֆիկի ողնաշարը, մեծ խմբաքանակներ են անցնում Սյունիքով. Փաշինյան

Ինձ համար կարեւորագույն խնդիր է՝ ջարդել նարկոտրաֆիկի ողնաշարը, մեծ խմբաքանակներ են անցնում Սյունիքով. Փաշինյան

«Իրանի հետ մեր միակ սահմանն անցնում է Սյունիքի մարզով, այս ճանապարհը ստրատեգիական կարեւորագույն նշանակություն ունի, Սյունիքն այսօր արդյունաբերական խոշոր կենտրոններից մեկն է, եթե ոչ ամենախոշորը»:

Այս մասին այսօր Սյունիքում հայտարարեց ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով մարզի առանցքային խնդիրների մասին:

«Ցավոք սրտի, Սյունիքում շատ հաճախ գրանցվում է թմրամիջոցների խոշոր խմբաքանակի մեծ ներհոսք դեպի Հայաստան: Եվ այդ թմրամիջոցների մի մասը դուրս է գալիս՝ վտանգելով մեր երկրի հեղինակությունը, մյուս մասը մնում է Հայաստանում՝ վտանգելով մեր երկրի երիտասրդության առողջությանը:

Սա ինձ համար կարեւորագույն խնդիր է՝ ջարդել այդ նարկոտրաֆիկի ողնաշարը:

Միամտություն կլինի կարծել, թե դրանով միայն օտարերկրացիներն են զբաղվում: Այդ օտարերկրացվիները չեն կարողանա գործել, եթե տեղում չունենան իրենց օգնող աջակիցներ:

Եվս մեկ կարեւոր թեմա. Ես էլի եմ ասում, որ Հայաստանում չկան օլիգարխներ, այդ առումով եթե անկեղծ լինեմ, ամենառիսկային մարզը Սյունիքն է համարվում, Սյունիքում փորձ է արվում պահպանել օլիգարխիական տրամադրությունը: Ինձ ահազանգում են, ասում, որ այստեղ շարունակում է ծանրակշիռ մնալ կրիմինալի ազատությունը: Մենք չենք կարող թույլ տալ, որ այս մարզում նման տրամադրությունները զարգանան: Այս ամենի հետ է կապված Սյունիքի մարզպետի նշանակումը եւս»,-նշեց Ն. Փաշինյանը:

armtimes.com

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: