12/31/2025

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Լիբանանի նախագահական պալատ հանդիպելու նախագահ Միշել Աունի հետ

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Լիբանանի նախագահական պալատ հանդիպելու նախագահ Միշել Աունի հետ

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ժամանել է Լիբանանի նախագահական Բաաբդա պալատ հանդիպելու նախագահ Միշել Աունի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին տեղեկացնում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը:

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 20-ին երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Լիբանանում: Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ կունենա Լիբանանի բարձրագույն ղեկավարության՝ նախագահ Միշել Աունի, վարչապետի պաշտոնակատար Սաադ Հարիրիի, խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրիի հետ։

Նախատեսված են նաև Նիկոլ Փաշինյանի հանդիպումները Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչների և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ, ինչպես նաև այցելություն Բեյրութի հայկական հոգևոր-մշակութային կենտրոններ, կրթական հաստատություններ։

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: