12/31/2025

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. կաթողիկոսին

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. կաթողիկոսին

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. կաթողիկոսին՝ ձեռնադրության և օծման 50 -ամյակի առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի գրասենյակից, ուղերձում մասնավորապես ասվում է.

«Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսությունը Ձեր հովվապետությամբ շարունակում է բարոյական ու հոգևոր ամուր հենարան, ոգեշնչող ու միավորող ուժ մնալ մեր ժողովրդի համար: Բարձր գնահատականի են արժանի Ձեր անձնվիրական ջանքերը՝ ուղղված մեր ժողովրդի համախմբմանը, հայապահպանությանը, ազգային ու հոգևոր արժեքների պահպանմանը»:

Նախագահն Արամ Ա. կաթողիկոսին մաղթել է առողջություն, երկարակեցություն, անսպառ ուժ ու եռանդ` հայրապետական նվիրական առաքելության իրականացման ճանապարհին: 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: