12/31/2025

Յուրի Խաչատուրովին փոխարինելու գործընթացը կավարտվի հնարավորինս կարճ ժամկետներում. Շավարշ Քոչարյան

Յուրի Խաչատուրովին փոխարինելու գործընթացը կավարտվի հնարավորինս կարճ ժամկետներում. Շավարշ Քոչարյան

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին փոխարինելու գործընթացը կավարտվի հնարավորինս կարճ ժամկետներում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությանն այս մասին ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոխարինման և նոր ղեկավարի նշանակման գործընթացը կանցնի երկու փուլով: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթացը կավարտվի հնարավորինս շուտ: Ինչ վերաբերում է երկրորդ փուլին, ապա ՀԱՊԿ կանոնակարգերը նման իրավիճակ չեն նախատեսում: Պետք է ունենալ ունվերսալ մոտեցում, որպեսզի հետագայում նման դեպքերում լինի հստակ մոտեցում»,-ասել է Շավարշ Քոչարյանը:

Շավարշ Քոչարյանը նշել է, որ կամ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածությունն առաջադրող երկիրը կներկայացնի նոր թեկնածու, կամ կազմակերպությունում նախագահությունը կփոխանցվի այլ երկրի՝ այբբենական կարգով:

Յուրի Խաչատուրովը մեղադրվում է 2008 թվականի մարտի 1-ին սահմանադրական կարգը տապալելու համար:

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: