01/12/2025

Կապանում քվեարկությունը մեկնարկել է ճիշտ ժամին եւ ընթանում է հանգիստ մթնոլորտում ու օրինական հունով

Կապանում քվեարկությունը մեկնարկել է ճիշտ ժամին եւ ընթանում է հանգիստ մթնոլորտում ու օրինական հունով

Այսօր՝ 2018թ. հոկտեմբերի 21-ին, Կապանում տեղի է ունենում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:

Համայնքապետի թափուր տեղի համար պայքարում են երեք թեկնածու՝ Գեւորգ Փարսյան, Նարեկ Բաբայան, Էդգար Հովհաննիսյան:

Համայնքապետի ընտրության համար համայնքի տարածքում ձեւավորվել է 52  ընտրական տեղամաս, որից 21-ը՝ քաղաքում, մնացածը՝ գյուղերում:

Համայնքապետի ընտրությանը մասնակցելու իրավունք ունի 34 969 ընտրող:

Համայնքապետի ընտրության ընթացքին հետեւում են տեղական դիտորդական  հինգ կազմակերպություն  եւ 14 լրատվամիջոց:

Ինչպես տեղեկացնում է թիվ 35 տարածքային ընտրական հանձնաժողովի քարտուղար Ռամելա Հակոբյանը՝  ժամը 8-ին բոլոր տեղամասերում մեկնարկել է քվեարկությունը:

Հանձնաժողովները համալրված են համապատասխան թվով անդամներով, ասել է թե՝ բոլոր հանձնաժողովներում քվորում կա, եւ քվեարկությունն ընթանում է օրինական հունով:

Ժամը 11-ից սկսած տեղամասային ընտրական հանձնաժողովները տեղեկություն կներկայացնեն քվեարկության մասնակիցների թվի մասին, ինչը կկրկնվի  երեք ժամը մեկ:

Քվեարկությունը կավարտվի ժամը 20-ին:

Ժամը 10.30-ի սահմաններում, ինչպես տեղեկացնում է Ռամելա Հակոբյանը, թիվ 35 տարածքային ընտրական հանձնաժողովը որեւէ բողոք կամ դիմում չի ստացել ո՛չ ընտրողներից, ո՛չ տեղամասային ընտրական հանձնաժողովներից:

 

«Սյունյաց երկիր»

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: