01/12/2025

Կապան համայնքի ղեկավարի ընտրությունը՝ համահայաստանյան իրադարձություն

Կապան համայնքի ղեկավարի ընտրությունը՝ համահայաստանյան իրադարձություն

Արդեն իսկ կարելի է որոշակիորեն արձանագրել, որ Կապանի համայնքապետի ընտրության նշանակությունը դուրս է Կապանի, նաեւ Սյունիքի մարզի սահմաններից:

Պատճառները շատ են, որոնց կանդրադառնանք առանձին հրապարակմամբ: Մի հանգամանք, այնուամենայնիվ, կարելի է մատնանշել հիմա. Կապանը Հայաստանի այն բացառիկ համայնքներից է, որտեղ հանրության մեջ միաբեւեռություն չձեւավորվեց՝ հակառակ Հայաստանում եւ մասնավորապես Երեւանում տեղի ունեցող զարգացումների:

Հանրության մեջ միաբեւեռություն չստեղծվեց նույնիսկ այն բանից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 19-ին այցելեց Կապան եւ կազմակերպեց  ուշագրավ երթ, ինչը չի կարելի ասել մարզկենտրոնի Գարեգին Նժդեհի անվան հրապարակում նույն օրը կազմակերպված նախընտրական հանրահավաքի մասին:

Սխալված չենք լինի իսկապես, եթե ասենք՝ Կապանի համայնքապետի ընտրությունը հայ հանրության ուշադրության կենտրոնում է:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Կապանի համայնքապետի ընտրությունը լուսաբանում է 14 լրատվամիջոց:

Քվեարկության ընթացքին հետեւում  է  տեղական դիտորդական հինգ առաքելություն:

Քվեարկության ընթացքը վերահսկելու համար մեծ դեր է վերապահված համայնքապետի թեկնածուների վստահված անձանց:

Յուրաքանչյուր թեկնածու իրավունք ունի մեկ ընտրական տեղամասում (բայց ոչ միաժամանակ) ունենալ երեք վստահված անձ, ընդհանուր թվով՝ 156 հոգի:

Երեք թեկնածուն միասին ունեն 468 վստահված անձ ունենալու հնարավորություն:

Կարելի է ենթադրել, որ հոկտեմբերի 21-ի քվեարկությունը Կապանում չի աղավաղվի:

Այլ հարց է, թե ինչո՞ւ չկարողացանք հրաժարվել վարչական ռեսուրսի օգտագործումից՝ հին օրերին հանգույն:

Ըստ մեր ունեցած տեեկությունների՝ թեկնածուներից մեկի վստահված անձանց զգալի մասը Երեւանից է ժամանել, որը չի հակասում գործող օրենսդրությանը, սակայն վկայում է տեղի ունեցող քվեարկության հանդեպ աննախադեպ  ուշադրության մասին:

 

«Սյունյաց երկիր»

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: