01/12/2025

Ժամը 14-ի դրությամբ՝ 33,68 տոկոս մասնակցություն Կապանի համայնքապետի ընտրության քվեարկությունում

Ժամը 14-ի դրությամբ՝ 33,68  տոկոս մասնակցություն Կապանի համայնքապետի ընտրության քվեարկությունում

Ըստ թիվ 35 տարածքային ընտրական հանձնաժողովի քարտուղար Ռամելա Հակոբյանի հաղորդած տեղեկությունների՝ ժամը 14-ի դրությամբ Կապան համայնքում քվեարկությանը մասնակցել է 11 778 հոգի կամ ընտրողների ընդհանուր  թվի 33.68 տոկոսը:

Քվեարկությունը հատկապես ակտիվ է ընթանում գյուղական մի քանի բնակավայրում՝ Ներքին Խոտանան՝ 73,68 տոկոս, Կաղնուտ՝ 58,06 տոկոս, Նորաշենիկ՝ 52,63 տոկոս, Աղվանի եւ Անտառաշատ՝ 52 տոկոս:

 

«Սյունյաց երկիր»

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: