12/31/2025

Կապանում ենթադրվում է ընտրողների մոտ 60 տոկոս մասնակցություն

Կապանում ենթադրվում է ընտրողների մոտ 60 տոկոս մասնակցություն

Կապան բազմաբնակավայր համայնքում (խոշորացումից հետո) առաջին ՏԻՄ ընտրությունները տեղի ունեցան 2017թ. նոյեմբերի 5-ին:

Այդ օրն ընտրություններին մասնակցեց 18721 ընտրող, որոնցից 12538 հոգի կամ քվեարկության մասնակիցների 67 տոկոսը վստահեց Աշոտ Հայրապետյանին:

Անցած մեկ տարում համայնքի ընտրողների թիվը գրեթե չի փոխվել. 2017-ի նոյեմբերին 35024 ընտրող էր, 2018-ի հոկտեմբերին՝ 34969 ընտրող:

2017-ի նոյեմբերի 5-ին քվեարկությանը մասնակցեց ընտրողների 53,45 տոկոսը, իսկ այս տարվա հոկտեմբերի 21-ին …

Դատելով քվեարկության ընթացքից, կարելի է ենթադրել, որ հոկտեմբերի 21-ի քվեարկությանը կմասնակցի կապանցի ընտրողների մոտ 60 տոկոսը:

 

«Սյունյաց երկիր»

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: